‘Մխիթարյանն օգնեց Ռայոլային էլ ավելի հարստանալ ‘

3395

Իտալացի գործակալ Մինո Ռայոլան, ով ներկայացնում է այնպիսի ֆուտբոլիստների շահերը, ինչպիսիք են Զլատան Իբրահիմովիչը, Պոլ Պոգբան և Հենրիխ Մխիթարյանը, վաստակում է ավելին, քան աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը` Լիոնել Մեսսին:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նրա հաճախորդներից երկուսը` Զլատանն ու Հենրիխը, տեղափոխվեցին «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս տեղափոխությունների արդյունքում Ռայոլան իր կարողությունը հասցրեց տպավորիչ գումարի` 250 մլն ֆունտ ստեռլինգ: Այս մասին տեղեկացնում է «The Sun»-ը:

Ո՞վ է իրականում Մինո Ռայոլան: Նա ծնվել է Իտալիայում, սակայն 1 տարեկան հասկանում ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Հոլանդիա, որտեղ աշխատել է ընտանիքին պատկանող ռեստորանում` «Նապոլի» անվանմամբ: Ստանալով իրավաբանի կրթություն` 22 տարեկանում միանում է տեղի «Հարլեմ» ֆուտբոլային թիմին, որտեղից կարճ ժամանակ անց հեռանում է:

Հետագայում Ռայոլան աշխատում է «Sport Promotions» մարզական գործակալությունում, որտեղ էլ վաստակում է իր առաջին միլիոնները` մի քանի խոշոր տրանսֆեր իրականացնելով. մասնավորապես` Հոլանդիայից Իտալիա ֆուտբոլիստներ ուղարկելով: Նրա առաջին խոշոր գործարքը Պավել Մեդվեդի տեղափոխությունն էր «Սպարտայից» «Լացիո», որից հետո ֆուտբոլիստներն իրենք էին գտնում նրան: Այսօր Ռայոլան համարվում է խոշոր ֆուտբոլային գործակալներից մեկն աշխարհում և վաստակում է ավելին, քան անգամ Լիոնել Մեսսին:

Նախորդ հոդվածը‘Հայկ Գասպարյանը ադրբեջանցու հետ գոտեմարտով դարձել է աշխարհի չեմպիոն ‘
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյու․ «Իբրահիմովիչը երիտասարդ է և հիանալի ֆիզիկական տվյալներ ունի»’