‘
«Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է այն հարցին, թե իրեն ինչու չհաջողվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ում դրսևորել իր լավագույն որակները, և արդյոք մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չէր վստահու՞մ նրան:
«Այդ պատմությունն ինձ շատ բան սովորեցրեց, որից ես ինչպես դրական, այնպես էլ բացասական բաներ քաղեցի, բայց այնուամենայնիվ այն օգտակար փորձ էր:
Ամեն դեպքում ես մինչև «Մանչեսթեր Յունայթեդ»-ում գտնվելու վերջին պահը չէի հանձնվում, փորձում էի առաջընթաց գրանցել, ապացուցել, որ ես լավագույններից մեկն եմ:
Ես ինձ այն ֆուտբոլիստների թվին չեմ դասում, ովքեր իրենց խնդիրների մեջ մեղադրում են մարզիչներին: Եվ չեմ համարում, որ ուրիշ որևէ մեկը մեղավոր է ինչ-որ բանում», — հայազգի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտ»-ը:
‘