![Manchester United manager Jose Mourinho and Henrikh Mkhitaryan during training](https://www.ilur.am/wp-content/uploads/2023/02/1528100153_8311293-750x375-1-640x320.jpg)
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը պատմել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի հետ Մանչեսթերում ունեցած խնդիրների մասին.
«Մի անգամ նա ինձ տեսավ նախաճաշին և ասաց. «Քո պատճառով ինձ քննադատում են մամուլում»: Ասացի՝ «Այսի՞նքն, Միսթեր: Ես միտումնավոր չեմ անում, որ Ձեզ քննադատեն: Երբ ես ՄՅՈՒ-ում էի, այնտեղ շաբաթը 3 օր պապարացիներ էին լինում: Նրանք նկարահանում էին, թե դու ինչպես ես հասնում մեքենային, ինչ ես հագել: Գալիս ես բազա, նորից նրանք են: Յուրաքանչյուր քայլը վերահսկում էին:
Հենց այստեղից էլ ամեն ինչ սկսվեց Մոուրինյուի հետ: Ես մտածեցի, որ այլևս ոչինչ չունեմ անելու Մանչեսթերում: Ես աշխատում եմ, օգնում եմ թիմին, գոլ եմ խփում, իսկ ինչ-որ մեկը գոհ չէ: Չէի ցանկանում ժամանակ կորցնել և պարզապես ֆուտբոլ խաղալ:
Երբ կոնֆլիկտ ունեի Մոուրինյուի հետ, Վենգերը ցանկանում էր ինձ տեսնել «Արսենալում»: Մանկուց իմ երազանքն է եղել խաղալ «Արսենալում»: Սիրել եմ «Արսենալը», քանի որ այնտեղ շատ են ֆրանսիացի ֆուտբոլիստները: Խելագարվում էի, մտածում էի՝ «Աստված իմ, Վենգերի մոտ հայտնելը հեքիաթ է»:
Հիշեցնենք՝ Մխիթարյանն ավելի ուշ Մոուրինյուի գլխավորությամբ հանդես եկավ իտալական «Ռոմայում»՝ դառնալով թիմի առանցքային խաղացողներից մեկը: