‘Մխիթարյան. Խայտառակ պարտություն էր, որի ամենամեծ մեղավորը ես եմ’

2120

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Լեհաստանի ընտրանու դեմ խաղից հետո խոսել է հանդիպման մասին:

«Խնդիրները շատ են: Այնպիսի տեղ չկա, որտեղ խնդիրներ չլինեն: Ղազախստանի դեմ առաջիկա խաղից առաջ պետք է հետևություններ անենք, որպեսզի նման բան չկրկնվի:

Հասկանալի է, որ այս ամենից հետո հանդերձարանում պետք է վատ մթնոլորտ լինի: Խոսքեր չկան ասելու: Ես եմ թիմի ավագը, այդ պատճառով էլ պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Խայտառակ պարտություն էր, որի ամենամեծ մեղավորը ես եմ: Մինչև առաջիկա խաղը կհասցնենք վերականգնվել ու բարձր տրամադրությամբ կխաղանք: Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր հավատում են մեզ և գալիս են ոգևորելու: Բոլորին չենք կարող գոհացնել»,- ասել է Մխիթարյանը:

Նախորդ հոդվածը‘ԱԱ-2018․ Հայաստանը ստորացուցիչ պարտություն է կրում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Պետրոսյան. Սա ուղղակի խայտառակություն էր’