‘Մխիթարյան. «Հարգում ենք «Բավարիային», բայց գիտենք՝ կարող ենք հաղթել»’

835

Գերմանիայի առաջնությունում իր թիմի գլխավոր մրցակցին՝ Մյունխենի «Բավարիային» անպարտելի չի համարում: Թիմերը մարտի 5-ին, «Սիգնալ Իդունա Պարկում» մրցելու են Բունդեսլիգայի 25-րդ տուրի շրջանակում:

-Եթե ճիշտ եմ տեղակացված, «Բավարիան» ընթացիկ մրցաշրջանում պարտվել է և՛ Բունդեսլիգայում, և՛ Չեմպիոնների լիգայում: Մենք հարգում ենք «Բավարիային», բայց գիտենք՝ կարող ենք հաղթել նրանց: Հաճախ ենք նման հաջողության հասել,-Մխիթարյանի խոսքը մեջբերված է «Sport Bild»-ից:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը նաև նշել է, որ դորտմունդյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը կախված չէ թիմի մյուս առաջատարների՝ ակումբի հետ համագործակցությունը շարունակելու որոշումից:

-Իհարկե, Մաթս Հյումմելսն ու Իլկայ Գյունդողանը շատ ուժեղ ֆուտբոլիստներ են, բայց իմ որոշումները կախված չեն մյուս ֆուտբոլիստների որոշումներից,-ասել է Մխիթարյանը, ում գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը:

Նախորդ հոդվածը‘ Մովսիսյան. «Ոչ ոք չի կարող ինձ ճնշել այնպես, ինչպես ինքս եմ ճնշում»’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» մտադիր է վաճառել 10 խաղացողների’