‘
Whoscored.com վիճակագրական կայքը կազմել է օգոստոս ամսվա եվրոպական թոփ-5 առաջնությունների խորհրդանշական հավաքականը:
Լավագույն 11 ֆուտբոլիստի շարքում է հայտնվել Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 28-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային երեք հանդիպումներում 5 գոլային փոխանցում է կատարել:
Խորհրդանշական հավաքականը հետևյալ տեսքն ունի.
Դարպասապահ – Անդրադե Նիկոլաս («Վերոնա»)։
Պաշտպաններ – Ժորժե («Մոնակո»), Մարտին Մանտովանի (Լեգանես), Մարկ Բարտրա («Բորուսսիա» Դ.), Դանիել Ալվես («Պարի Սեն Ժերմեն»)։
Կիսապաշտպաններ – Արտուրո Վիդալ («Բավարիա»), Մալկոմ («Բորդո»), Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ»)։
Հարձակվողներ – Նեյմար (ՊՍԺ), Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)։
‘