‘Մխիթարյան. Ռեմսին իսկական պրոֆեսիոնալ է ‘

1237

«Արսենալ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գովեստի խոսքեր է ուղղել իր թիմակից Աարոն Ռեմսիի հասցեին:

«Նրա կատարողականը բարձր մակարդակի վրա է: Բոլորը գնահատում են այն, ինչ-որ նա անում է խաղադաշտում: Ռեմսին իսկական պրոֆեսիոնալ է: Իհարկե, հեշտ է խաղալ Ռեմսիի կողքին, քանի որ նա միշտ օգնում է խաղընկերներին գոլեր խփելու և գնդակը խլելու գործում»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ ուելսցի ֆուտբոլիստը դեռ չի երկարաձգել պայմանագրի ժամկետը «զինագործներ»-ի հետ, իսկ վերջինիս ծառայություններով հետաքրքրված է «Չելսի»-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ընդդեմ Թուրքիայի’
Հաջորդ հոդվածը‘Միխայիլ Խոդորկովսկին խոստացել է պարզել, թե ով է սպանել լրագրողներին ԿԱՀ-ում’