‘Մխիթարյան-Ռոյս-Օբամեյանգ եռյակը հետ է թողել «Ռեալի» BBC-ին եւ զիջում է միայն «Բարսելոնայի» MSN-ին’

1170

Դորտմունդի «Բորուսիայի» Հենրիխ Մխիթարյան (18+22) – Մարկո Ռոյս (16+6) – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (31+8) հարձակողական եռյակը ընթացիկ մրցաշրջանում մասնակից է եղել Թոմաս Տուխելի գլխավորած թիմի 101 գոլերի:

Գոլ + գոլային փոխանցում ցուցանիշով գերմանական ակումբն ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայում երկրորդն է, գրում է Ruhr Nachrichten-ը:

Առաջին տեղում «Բարսելոնայի» Մեսի (29+14) — Սուարես (41+19) — Նեյմար (23+21) հարձակողական եռյակն է, որի ջանքերով կատալոնական թիմը խփել է 147 գոլ:

Հնգյակում են նաեւ Մադրիդի «Ռեալի» Բեյլ-Բենզեմա-Ռոնալդու (95), Մյունխենի «Բավարիայի» Լեւանդովսկ-Մյուլեր-Կոստա (94) եւ ֆրանսիական ՊՍԺ-ի Իբրահիմովիչ – Դի Մարիա- Կավանի (88) եռյակները:

Նախորդ հոդվածը‘«Պորտու» — «Բորուսիա Դ.»՝ 0:1 «Բորուսիան» դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» ամռանը 165 միլիոն եվրոյով կգնի չորս նորեկների’