‘Մխիթարյան. Ցանկանում էի քայլ առաջ կատարել (տեսանյութեր)’

995

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն առաջին հարցազրույցն է տվել Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտոբլիստի կարգավիճակով՝ խոսելով ակումբի պաշտոնական ալիքի թղթակցի հետ:

Բարի գալուստ Դորտմունդ: Ո՞րն էր «Բորուսիային» միանալու գլխավոր պատճառը:

— Ես ցանկանում էի քայլ առաջ կատարել, քանի որ գիտեմ, որ սա մեծ ակումբ է, որը շատ լավ ֆուտբոլիստներ և շատ լավ մարզիչ ունի:

— «Շախտյորի» կազմում խաղացել ես Դորտմունդում: Ի՞նչ ես մտածում մեր մարզադաշտում մթնոլորտի մասին:

— Երբեք նման զգացողություններ չէի ունեցել, ինչպիսին ունեցա Դորտմունդում խաղալիս: «Բորուսիայի» երկրպագուները հիանալի են և հուսով եմ, որ կզգամ նրանց աջակցությունը «Բորուսիայի» մարզաշապիկով խաղալիս:

Կարծում եմ՝ նրանք կսիրեք քեզ:

— Հուսով եմ (ժպտում է):

Որոնք են քո անհատական նպատակները Դորտմունդի «Բորուսիայում»:

— Օգնել թիմին հաղթել յուրաքանչյուր խաղում:

Աղբյուրը՝ totalfootball.am

Նախորդ հոդվածը‘Սուրիկ Լիսկա Խաչատրյան. Իմ որդին թմրամոլ չէ, ղումարբազ չէ՝ դատի եմ տալու’
Հաջորդ հոդվածը‘Շիրակը «կերտեց» Սան-Մարինոյի ֆուտբոլային պատմությունը. Տրե Պեննե — Շիրակ 1:0’