‘ՄԽ համանախագահները պատրաստվում են բանակցություններ սկսել «բոլոր կողմերի հետ»’

764

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անհանգստություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շաբաթներին տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ, «Ամերիկայի ձայնին» տված բացառիկ հարցազրույցում ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: 

«Մենք նախատեսում ենք շուտով տարածաշրջան այցելել և բոլոր կողմերի հետ բանակցություններ անցկացնել, ինչպես նաև բանակցություններ վարել նախագահների հետ», — ավելացրել է դիվանագետը:

Ամերիկացի համանախագահի խոսքով, վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում նկատվող միջադեպերն ու բռնությունների աճը ուղղակիորեն վնասում են տարածաշրջանի բոլոր երկրներին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն կարող է թույլատրել լրացուցիչ ժամանակում կատարել չորրորդ փոխարինումը’
Հաջորդ հոդվածը‘Բադեն-Բադեն. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ ‘