‘Մկրտիչ Մինասյան. Փակ շուկայի սեփականատերը կարո՛ղ է դեմ գնալ օրենքին’

1254

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանեց iLur.am-ի թղթակցի հարցերին:

iLur.am. Եկեք հստակեցնենք. ցանակացած նախագիծ կյանքի է կոչվում քաղաքաշինական խորհրդի նիստում միայն դրական եզրակացություն ստանալուց հետո: Ստացվում է, որ Երևան քաղաքի արտաքին տեսքի համար պատասխանատվություն կրում եք նաև դուք: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս կարելի է դրական եզրակացություն տալ Փակ Շուկան քանդելու, Հանրապետության փողոցում գտնվող նախկին խորհրդարանի սև շենքի վրա ոչ համահունչ սպիտակ շինություն ավելացնելու, եւ այլ նմանադիպ դեպքերին:

Մ.Մ. Միշտ էլ եղել են քաղաքաշինական խորհուրդներ, որոնք ունեցել են խորհրդակցական ձայն: Այսինքն՝ եթե նույնիսկ «ոչ» են ասում, ապա դա խորհրդակցական ձայն է: Շատ հնարավոր է, որ քաղաքապետարանը, նայելով այդ «ոչին», անի ուրիշ բան: Քաղաքաշինական խորհուրդը «վետո» դնող չէ: Խորհրդում կազմը երբեմն փոխվում է: Դիցուք, ես կարող եմ ասել «ոչ», բայց այդ «ոչը» չի երևում ոչ մի տեղ, ընդհանուր քվեարկության արդյունք է երևում:

Օրինակ՝ Հյուսիսային պողոտայի շենքերը նախագծով այդքան բարձր չէին, նախագիծը հաստատելուց հետո ավելացրին: Եթե դուք մտածում եք, թե Փակ շուկայի դեպքում սեփականատերը կարող է այդքան ուժ ունենալ, որ դեմ գնա օրենքներին, հավատացե՛ք՝ այդպես է:

iLur.am. Փաստերեն՝ ստացվում է, որ ճարտարապետների կարծիքը իրականում հաշվի չե՞ն առնում:

Մ.Մ. Այո, այդպես է ստացվում, մենք էլ դա ենք ասում:

Փակ շուկայի փաստացի սեփականատերը, հիշեցնենք, Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է («Լֆիկ Սամո»):

Նախորդ հոդվածը‘Լեւոն Արոնյան. Որոշեցի մատային գաղափարներ անցկացնել. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ավտոբուսների շքերթ՝ Հանրապետության հրապարակում. Մաս II (տեսանյութ)’