‘Մհեր Արշակյան. Որտե՞ղ է մյուս եղբայրդ. (Սիվիլնեթ)’

8813

Մնացել էր, որ Սերժ Սարգսյանը եղբորը մեդալով պարգևատրի, դա էլ արեց՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման համար: Ինչպես մեծն Ստալինն էր ասում՝ հոդված միշտ էլ կգտնվի մարդուն «պարգևատրելու» համար: Իսկ եթե լուրջ՝ ո՞վ է Լևոն Սարգսյանը, և որտե՞ղ է այդ մարդու հայրենիքը: Բնականաբար այնտեղ, որտեղ Սերժ Սարգսյանն է: Նույնիսկ ամենակրտսեր Ալեքսանդր Սարգսյանը չէ միջնեկ եղբոր հայրենիքը, որովհետև մենք նույնիսկ ամենակրտսերի բարոյական կանգառի տեղը չգիտենք աշխարհիս վրա: Նրա մասին տեղեկանում ենք միջազգային արենայում այս կամ այն քրեական պատմությամբ կամ այս կամ այն գործարարի կորցրած կարողությամբ:

Համարենք, որ Լևոն Սարգսյանը բարեգործություն է արել: Ո՞ւմ փողերով: Էդ մարդու միակ կապիտալը ավագ եղբայր Սերժ Սարգսյանն է: Ու փաստորեն ավագ Սարգսյանը` հանձին կրտսերի, պարգևատրել է ինքն իրեն: Տղե´րք, դուք իսկապե՞ս ծխում եք այն, ինչը նորմալ երկրներում քրեական հետևանքներ չի առաջացնում: Այս պետությունում նույնիսկ բյուջեի միջոցները լեգիտիմ չեն այն իմաստով, որ դրա ուղիղ կեսն արդեն իսկ հանրապետության գլխավոր «կապիտալի» և նրա մերձավորների գրպանում է: Հաշմված բյուջեի պայմաններում Լևոն Սարգսյան բարեգործի կերպա՞րն եք մտցնում մեր աչքը: Թե՞ ուզում եք ասել, որ այնպես է բարեգործել, որ աջ ձեռքը չգիտեր, թե ինչ է անում ձախը: Դա ձեր մասին չէ: Որովհետև մենք մեր պետության ֆինանսական հնարավորությունների մեկնարկային մակարդակը չգիտենք, ինչպես չգիտենք, ասենք` Ալեքսանդր Սարգսյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի՞ է, թե՞ ՀՀ փայատեր: Աջ ձեռքը Հայաստանում կարող է միայն չիմանալ, թե ում փողերով է բարեգործություն անում, բայց հաստատ գիտի, որ դրանք իր փողերը չեն: Որովհետև եթե իր փողերով բարեգործեր, ո՞վ էր կանգնեցնելու կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց, ՀՀԿ կենտրոնական գրասենյակի թիկունքի հսկա շենքը: Լևոն Սարգսյանին ոչ ոք թույլ չի տա լինել միամիտ ու անձնական կապիտալ ունենալու փոխարեն բարեգործություն անել: Ինքը գործարար չէ Աստծուց, ինքը պարզապես իր եղբոր կրտսերն է, որի տեղն ինքը գիտի: Թեպետ գալու է օրը, երբ չի իմանալու:

Տղե´րք, բարեգործությունն առանց լավագույնի ընկալման չի լինում: Մեր դեպքում լավագույնը Հայաստանի Հանրապետությունն է: Դուք նրա բյուջեն հանգիստ թողեք, ձեր բարեգործությունը մեզ պետք չէ: Թե՞ մոռացել ենք` ով գցեց սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանին, որը Հյուսիսային պողոտայում Լևոն Սարգսյանի քավորությամբ շենքեր էր կառուցում: Էս մեդալից հետո ՀՀ-ում 5 միլիոն դոլար ներդրած Խուդյանը կարող է նույնիսկ իր իմացած հայերենը մոռանալ: 

Շարունակությունն` այստեղ

Նախորդ հոդվածը‘Մահացել է Գեղամ Գրիգորյանը’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ դեսպան. Բարձրացրել ենք 2008թ․ ողբերգական դեպքերի հարցը’