‘ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի ճանապարհային քարտեզը՝ 2 ամսվա ընթացքում ‘

742

Մաքսային միությանը Ղրղըզստանի և Հայաստանի  անդամակցության «ճանապարհային քարտեզները» կնախապատրաստվեն երկու ամսվա ընթացքում: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գծով խորհրդական Սերգեյ Գլազևը:Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Գլազևը նշել է, որ մինչև տարեվերջ կձևավորվի Մաքսային միությանունում Ղրղըզստանի ինտեգրման գործընթացի ճաապարհայի քարտեզը: Նրա ասելով, ակնկալվում է, որ Ղրղըզստանը Մաքսային միությանը կանդամակցի 2015 թվականի սկզբին: «Բացի այդ,  մինչև ընթացիկ ամսվա վերջը կնախապատրաստվի ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը», — ասել է պաշտոնյան:

 

 

Նախորդ հոդվածը‘Էջմիածնի քաղաքացին քանդել է բերանի կարերը և դադարեցրել նստացույցը’
Հաջորդ հոդվածը‘Ակտիվիստները պահանջում են մասնակցել ԱԺ արտահերթ նիստին ‘