‘ՄՄ-ին Հայաստանի անդամակցումը կբերի եվրոպական էներգետիկ սարքավորումների ներմուծման սակագների աճին’

797

Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցումը կբերի եվրոպական էներգետիկ սարքավորումների ներմուծման սակագների աճին: Նման մտահոգություն է արտահայտել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության զարգացման վարչության ղեկավար Հրաչիկ Սոխունյանը, ելույթ ունենալով ՄՄ ձևաչափով հայ-ռուսական համագործակցության զարգացման թեմայով կլոր սեղանի ընթացքում:

Նրա խոսքերով, Հայաստանում գոյությունն ունեցող բոլոր բարձրավոլտ ենթակայաններն արդիականացված են միջազգային կառույցների վարկերով և հիմնականում հագեցված են եվրոպական սարքավորումներով: Այդ սարքավորումները ռուսականով, ղազախականով կամ բելառուսականով փոխարինելու դեպքում կարող են առաջանալ տեխնիկական պրոբլեմներ, իսկ նմանատիպ սարքավորումներով փոխարինելիս` մաքսատուրքերը կաճեն 17%-ով: Նա նշել է, որ ներկայումս նախարարությունը, USAID-ի հետ համատեղ, մշակում է էներգետիկ հզորությունների զարգացման պլան, իսկ Մաքսային միությանն անդամակցելիս անհասկանալի է, թե որ ստանդարտներով է պետք ղեկավարվել, որպեսզի ապահովվի այդ կայաների հուսալի աշխատանքը: 

Նախորդ հոդվածը‘Վիգեն Սարգսյանը ՀայՌուսԳազԱրդ-ում ՀՀ-ի 20% բաժնեմասի վաճառքի մասին. գազի գինը չի նվազի, բայց ակնհայտորեն մեծ առավելություն է,որ այն չի ավելանալու’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը մեկնում է Կիեւ ‘