‘ՄՄ-ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» կհաստատվի մինչև դեկտեմբերի 19-ը’

1080

Մինչև 2014 թ. փետրվարը Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել Մաքսային միությանը միանալու վերաբերյալ պայմանագիրը, հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Կարծում եմ, որ մինչև փետրվար մենք պատրաստ կլինենք ստորագրել Մաքսային միությանը  և Միացյալ տնտեսական տարածքին միանալու համաձայնագիրը, ինչպես նաև՝ ընդգրկվել  Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացի մեջ»,- ասել է Քոչարյանը Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի գծով ՌԴ պետդումայի հանձնաժողովի համատեղ նիստում: Քոչարյանը նաև նշել է, թե դեկտեմբերի 19-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը կհաստատի Մաքսային միությանը Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը», փոխանցում է Interfax.by-ն:

Նախորդ հոդվածը‘Հայաստանցիների կենսաթոշակները «կկուտակեն» ֆրանսիական եւ գերմանական ընկերությունները’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Բռնի՞, թե՞ խաղաղ պայքար’