‘ՄՄ-ին ՀՀ անդամակցության աշխատանքային խմբերի ձևաչափով քննարկումներն այս ամիս պետք է ավարտվեն ‘

648

Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Սուլեյմանովին, ով համակարգում է կառույցի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերը: Ըստ կառավարության մամլո ծառայության, «հանդիպման ընթացքում քննարկվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման աշխատանքային խմբերի գործունեությունը»: Կողմերն ամփոփել են իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և «պատրաստակամություն հայտնել շարունակել խորհրդակցությունները՝ մոտ ապագայում տվյալ ուղղություններով համաձայնեցված մոտեցում մշակելու նպատակով»: Նախանշվում է աշխատանքային խմբերի ձևաչափով քննարկումներն ավարտին հասցնել մինչև 2014 թ. մարտի վերջ:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյան. Չէի կարող կողմ քվեարկել — Yerkir.am’
Հաջորդ հոդվածը‘Օդեսայի հայ համայնքն անհանգստացած է ‘