‘Մյանմայի ղեկավար. չենք վախենում ռոհինջաների հետ կապված քննադատությունից’

1700

Մյանմայի պետական խորհրդական Աուն Սան Սու Ջին հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեն վախենում մուսուլման-ռոhինջաներին վերաբերող պետական քաղաքականության կապակցությամբ միջազգային հանրության քննադատությունից :

Մյանմայի փաստացի ղեկավարը առաջին անգամ հանրայնորեն մեկնաբանել է Ռակխայն նահանգում օգոստոսին առաջացած ճգնաժամը, որը որոշ լրատվամիջոցներ ներկայացնում են որպես ռոhինջա ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն:

«Ես հասկանում եմ, որ մեր շատ բարեկամներ ամբողջ աշխարհում մտահոգ են գյուղերի հրկիզման եւ փախստականների բազմության մասին տեղեկություններով», ասել է Սու Ջին` ելույթ ունենալով երկրի խորհրդարանում:

Նրա խոսքով, իշխանությունները մտադիր են ուշադիր քննել իրավիճակը եւ լսել բոլոր հասանելի փաստարկներն ու հակափաստարկները:

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում’
Հաջորդ հոդվածը‘Կոալան մեքենայի անվի արանքում 16 կմ «ճամփորդել է»’