‘Մյանմայի նախագահի համաներմամբ՝ ազատ են արձակվել 70 քաղբանտարկյալներ’

1153

Մյանմայի նախագահ Թեյն Սեյնն այսօր հրամանագիր է ստորագրել քաղբանտարկյալներին համաներմամբ ազատ արձակելու վերաբերյալ, հաղորդում է France-Presse գործակալությունը:

Ավելի վաղ՝ հուլիսի սկզբին, Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ Թեյն Սեյնը հայտարարել էր, թե «Մյանմայում մինչև տարեվերջ ազատ կարձակվեն բոլոր քաղբանտարկյալները»: «Վստահեցնում եմ, որ մինչև տարեվերջ երկրում չի մնա ոչ մի խղճի կալանավոր,- ասել էր նա ու հավելել:- Մենք կեսդարյա ռազմական կառավարումից ու ավտորիտարիզմից անցնում ենք ժողովրդավարության»: Սակայն նախագահը չէր մանրամասնել, թե երկրի քանի քաղաքացի է իր համոզմունքների համար գտնվում ճաղերի ետևում: Տարբեր գնահատականներով՝ նրանց թիվը հարյուրների է հասնում, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Մուրսիի ընտանիքն սպառնում է դատի տալ զինվորականներին’
Հաջորդ հոդվածը‘Իրանում խմելու ջրի գործածումը կրկնակի գերազանցում է համաշխարհային միջին մակարդակը’