‘Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 3 գոլ խփեց և կամային հաղթանակ տոնեց 10 ֆուտբոլիստներով(տեսանյութ)’

845

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունում դեկտեմբերի 20-ին անցկացվեցին տարեվերջյան՝ 17-րդ տուրի վերջին 2 խաղերը: Մյոնխենգլադբախի «Բորուսիան» տանը 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Դարմշտատդի» նկատմամբ, իսկ «Հերտան» Բեռլինում 2:0 հաշվով հաղթեց «Մայնցին» եւ տարին ավարտեց երրորդ տեղում:

Մյոնխենգլադբախում տանտերերը 39-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով եւ 2 գոլ խփեցին կարմիր քարտ ստանալուց հետո:

Այսպիսով, Բունդեսլիգան մեկնում է ձմեռային արձակորդի եւ կվերսկսվի հունվարի վերջնամասում: 17-րդ տուրից հետո առաջատար Մյունխենի «Բավարիան» 8 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային», որը տարին ավարտել էր պարտությամբ:

Հաջորդ՝ 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հունվարի 23-ին կհյուրընկալվի Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Բորուսիա Մ.» — «Դարմշտատդ»՝ 3:2

Լարս Շտինդլ, 44, Հովարդ Նորթվեյթ, 51, Օսկար Վենդտ, 86 – Մարսել Հելեր, 28, Սանդրո Վագներ, 67

Հեռացում՝ Գրանիտ Ջակա, 39 («Բորուսիա»)

«Հերտա» — «Մայնց»՝ 2:0

Վլադիմիր Դարիդա, 34, Սալոմոն Կալու, 54

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան»՝ աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» ջախջախիչ հաղթանակ տարավ «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ(տեսանյութ)’