‘
Եզրափակիչ հանդիպումից հետո լրագրողներից մեկը Թոմաս Մյուլերին հարցրել է «Ոսկե խաղակոշիկների» մասին, որը իրեն չի հասել, քանի որ մեկ գոլ պակաս է խփել Խամես Ռոդրիգեսից: Գերմանացին,ով Բաստիան Շվայնշտագերի հետ միասին հարցազրույց էր տալիս անգլերենով,շատ բուռն ու հուզական է արդրադարձել այս հարցին
«Ես չեմ մտահոգվում այդպիսի հիմար բաներով:Մենք աշխարհի չեմպիոներ ենք:«Ոսկե խաղակոշիկները կարող ես քո հետույքդ մտցնել»,- գոռացել է Մյուլերը գերմաներեն և հեռացել է այդ տարածքից:
Հետաքրքիր է, ինչո՞ւ է աշխարհի չեմպիոն Մյուլերն այդչափ զայրացել ու նյարդային դարձել այդ հարցից. չէ որ լավագույն ռմբարկու դառնում են խփած գոլերի քանակով: Գուցե Մյուլերի համար շատ ցավալի է, որ ինքը չի դարձել այս մրցաշարի լավագույն խաղացող: Ո՞վ գիտե…
Նշենք,որ Մյուլերը ԱԱ – 2014-ին աչքի է ընկել 5 գոլով, իսկ լավագույն ռմբարկուն դարձել է Ռոդրիգեսը՝6 գոլով:
‘