‘Մյուլեր. «Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» ներկայությունը Բունդեսլիգայում կարևոր է ամբողջ գերմանական ֆուտբոլի համար»’

931

«Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» ներկայությունը Բունդեսլիգայում կարևոր է ամբողջ գերմանական ֆուտբոլի համար»-ասել է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող, աշխարհի չեմպիոն Թոմաս Մյուլերը:

«Ես շոկի մեջ եմ: Որպես գերմանական ֆուտբոլին քաջատեղյակ մարդ, չեմ հասկանում՝ ինչպես կարող էր «Բորուսիան» հայտնվել վերջին տեղում: Հուսով եմ, որ նրանք առաջնության մնացած խաղերում շատ միավորներ կվաստակեն և կլքեն վտանգավոր գոտին: Նրանց ներկայությունը Բունդեսլիգայում կարևոր է ամբողջ գերմանական ֆուտբոլի համար: Ես չեմ ցանկանում, որ նրանք դուրս մնան Բունդեսլիգայից»,- Մյուլերի խոսքն է մեջբերում Sky Sport News-ը:

Գերմանիայի առաջնության 13 տուրերից հետո Դորտմունդի «Բորուսիան» վաստակել է 11 միավոր և զբաղեցնում է վերջին տեղը:

Նախորդ հոդվածը‘Պետական վարկային միջոցները ծախսվելու են մասնավոր ընկերության արտադրանքի իրացման խնդիրը լուծելու համար. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ Կոնգրեսում նշվել է Արցախի անկախության 23-րդ տարեդարձը’