‘Մյուլլեր. Գվարդիոլան իր սեփական աշխարհում էր ապրում, Անչելոտին ավելի մարդկային է’

2197

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը համեմատել է թիմի նախկին և ներկա գլխավոր մարզիչներ Կարլո Անչելոտիին և Խոսեպ Գվարդիոլային։

-Անչելոտին ավելի մոտ է իր ֆուտբոլիստներին, հեշտությամբ է նրանց հետ ընդհանուր լեզու գտնում։ Գվարդիոլայի հետ համեմատած նա ավելի մարդկային մարզիչ է։

Գվարդիոլան մի տեսակ ավելի շատ իր սեփական աշխարհում էր ապրում։ Նա ամբողջ ժամանակ մտածում էր՝ ինչպես կարելի է այս կամ այն իրավիճակում լրացուցիչ 2-3 մետր տարածություն ունենալ ավելի օպտիմալ լուծում գտնելու համար։ Նա խելագար էր այդ բառի դրական իմաստով,-ասել է Մյուլլերը։

Նախորդ հոդվածը‘Լոպետեգին Կասիլյասին հավաքական չի հրավիրել ‘
Հաջորդ հոդվածը‘Ռանյերի․ Չեմպիոնների լիգայում մենք հետնապահ ենք’