‘Մյունխենի «Բավարիան» 8-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել (տեսանյութ)’

623

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Մայնցին»:

Հանդիպման հաշիվը բացել են հյուրերը: Քսանմեկերորդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Էլկին Սոտոն, իսկ 3 րոպե անց՝ դիպում հարվածով հաշվի հավասարակշռությունը վերականգնել է Բաստիան Շվայնշտայգերը:

90-րդ րոպեին Արյեն Ռոբենն իր թիմի համար հաղթական գոլի հեղինակ է դարձել:

Այս խաղից հետո մյունխենցիները 45 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Մայնցը» 18 միավորով 11-րդ տեղում է:

ՄԱՅՆՑԲԱՎԱՐԻԱ

1-2 (1-1)

MC

 

1-0՝ Էլկին Սոտո 21՛, 1-1՝ Բաստյան Շվայնշտայգեր 24՛, 1-2՝ Արյեն Ռոբեն 90՛

 

ՄԱՅՆՑ. 21.Լորիս Կարիուս, 2.Գոնսալո Խարա, 3.Ֆիլիպ Վոլշալդ, 18.Դանիել Բրոսինսկի, 24.Պակ Ջու Հո, 6.Յոհանես Գայս, 11.Յունուս Մալի (35.Պետար Սլիշկովիչ, 87), 13.Կու Ջա-Չոլ (20.Ժունիոր Դիաս, 78), 15.Պաբլո Դե Բլասիս (30.Պատրիկ Պֆլուկե, 81), 19.Էլկին Սոտո, 23.Սինձի Օկազակի

ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 4.Դանթե, 13.Ռաֆինյա, 17.Ջերոմ Բոատենգ, 18.Խուան Բեռնատ, 7.Ֆրանկ Ռիբերի (30.Միտչել Վայզեր, 90), 19.Մարիո Գյոտցե (14.Կլաուդիո Պիսարո, 77), 31.Բաստյան Շվայնշտայգեր, 34.Պիեր-Էմիլ Հյոյբյերգ, 10.Արյեն Ռոբեն, 25.Թոմաս Մյուլեր

 

Զգուշացում՝ Էլկին Սոտո 48՛ (Մ), Կու Ջա-Չոլ 60՛ (Մ)
Մրցավար՝ Ֆելիքս Ցվայեր (Գերմանիա)

 

31

ԳՆԴԱԿԻ %

69

5 (3)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

12 (5)

16

ՏՈՒԳԱՆՔ

17

4

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

10

4

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

4

Նախորդ հոդվածը‘ԱԳՔՀԳ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը ահաբեկչական հարձակումների վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիացի ֆուտբոլիստ Էրիկ Աբիդալը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին’