‘ՄՅՈՒ-ն տուգանել է Մարսիալին 200 հազար եվրոյով’

1136

ՄՅՈՒ-ն տուգանել է հարձակվող Անտոնի Մարսիալին 200 հազար եվրոյով` ԱՄՆ-ում ընթացող նախամրցաշրջանային հավաքը 8 օրով ինքնակամ լքելու համար: Հիշեցնենք, որ ֆրանսիացին թիմի ճամբարը լքել էր  երկրորդ երեխայի ծնվելու առթիվ: Այս մասին հաղորդում է The Sun-ը: Մարսիալը այդ քայլին գնացել էր առանց ակումբից համապատասխան թույլտվություն ստանալու:

Ավելի վաղ Մարսիալի գործակալը հայտնել էր, որ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ «կարմիր սատանաներից»: Ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ավելի ուշ ասել էր, որ վստահ չէ, արդյոք Մարսիալը կվերադառնա թե ոչ: Մինչ այդ լուրեր էին շրջանառվում, որ Մարսիալի ծառայություններով հետաքրքրված են «Էվերտոնը», «Բավարիան» և մի շարք այլ ակումբներ:

Նախորդ հոդվածը‘Օչոան մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն’
Հաջորդ հոդվածը‘Sport.es. Արտուրո Վիդալը մոտ օրերս կդառնա «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ’