‘ՄՆ հայտարարությունը Երեւանում պատմամշակութային հուշարձանների, պատմական միջազվայրի պահմանման եւ օգտագործման մասին’

2386

Մշակույթի նախարարության հայտարարությունը Երեւանում պատմամշակութային հուշարձանների, պատմական միջավայրի պահմանման եւ օգտագործման մասին:

 

«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը նախազգուշացնում է, որ Երևան քաղաքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում և պահպանական գոտիների համակարգում որևէ քաղաքաշինական գործունեություն, ամրակայման, նորոգման կամ վերականգնման աշխատանք իրականացնելիս, անհրաժեշտ է այն նախապես համաձայնեցնել ՀՀ մշակույթի նախարարության՝ պետության կողմից լիազորված մարմնի հետ, դիմելով նաև Երևանի քաղաքապետարան:

Նախարարությունը, հիշեցնելով, որ ոլորտը կարգավորվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով և ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ, հայտարարում է, որ հետամուտ է լինելու վերոնշյալ օրենքի և որոշման սահմանած կարգի խստագույնս պահպանմանը՝ նույնը պահանջելով պատկան մարմիններից, կազմակերպություններից և անհատներից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը շահագրգիռ անձանց, մարմիններին առաջարկում է պատկան օրենքին և որոշմանը մանրամասնորեն ծանոթանալով՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ՝ մեր հնամյա ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ միջավայրի, մեր ժառանգության հանդեպ դրսևորել ԺԱՌԱՆԳՈՐԴԻՆ և ՔԱՂԱՔԱՑՈՒՆ արժանի գիտակցություն, ընդառաջել և օգնել նախարարությանն իր իրավասությունների և պարտականությունների լիազոր իրականացման պատվավոր գործում»:

Նախորդ հոդվածը‘ԻԵՄ հայտարարությունը ՍԴ թեկնածուի ընտրության վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Փորձագետը գնահատել է միջուկային զենք ստեղծելու՝ Իրանի հնարավորությունները’