‘Մշակույթի նախարարությունը վերացրել է Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման արգելքը’

774

Վերջին խոչընդոտը վերացված է Աֆրիկյանների շենքը հողին հավասարեցնելու համար: «Ազատություն»-ը փոխանցում է, որ Մշակույթի նախարարությունը վերացրել է ապամոնտաժման արգելքն ու համապատասխան գրություն ուղարկել Ոստիկանությանը, որը չնայած առանց այդ գրության էլ չէր կանխում ապամոնտաժման փաստորեն ապօրինի աշխատանքները:

Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը «Ազատության» հետ զրույցում ասել է. «Սկզբնական շրջանում «Միլենիում քոնսթրաքշն»-ի հետ պայմանավորվածություն կա, և դա պահանջ էր ավելի ճիշտ, որ նա ներկայացնի մեզ ապամոնտաժման օրը, ինչպես նաև ապամոնտաժվող քարերի պահեստավորման վայրը: Այդտեղ խնդիր կար մի հատ, որովհետև «Միլենիում քոնսթրաքշն»-ը ուզում էր նաև իր տարածքում դա աներ, բայց քանի որ նոր տարածքում «Գլենդել հիլզ»-ն է վերականգնում, «Գլենդել հիլզ»-ի սեփականության իրավունքով պատկանող տարածքում է հիմա տեղափոխվում: Այսինքն՝ հուշարձանի քարերը երկու անգամ չեն տեղափոխվում: Էդ մի խնդիրը կար, որով որ կանգնեցվել էր մի շաբաթվա չափ, որովհետև մեզ չէին տեղեկացրել»:

«Մյուս կողմից, երբ որ նրանք մեզ դա ներկայացրին, որ «մենք արդեն սկսում ենք ապամոնտաժումը», վերահսկողությունը իրականացնելու համար՝ էդ թղթերը մեզ դրա համար էր պետք, որ միշտ գալիս ենք էստեղ, որպեսզի վերահսկենք, տեսանք, որ անհրաժեշտ օրենքով սահմանված փաստաթղթերը չկային, այսինքն՝ չկային տեխնիկական հսկողություն, հեղինակային հսկողություն, ամենակարևորը չկար՝ շինվարման մատյան, ապամոնտաժման մատյան, որտեղ որ կոնկրետ և՛ հեղինակը, և՛ տեխհսկիչը, և՛ շահագրգիռ մարմինը՝ լիազորված մարմինը, գրառումներ անեին: Հիմա կան արդեն էդ ամեն ինչը, և դրա համար փաստորեն մենք գրությունով, եթե չեմ սխալվում, ներկայացրել ենք, տեղեկացրել ենք Ոստիկանությունը, որ արդեն կա», — շարունակել է Այվազյանը՝ դրական պատասխանելով դիտարկմանը, որ այսինքն՝ արդեն ապօրինի չեն ապամոնտաժման աշխատանքները:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Նախորդ հոդվածը‘Ջուլիան Ասանժը Լոնդոնի նորաձևության շաբաթին կմասնակցի հագուստի ցուցադրությամբ’
Հաջորդ հոդվածը‘«Անարխիստների» պատասխանը Հովիկ Աբրահամյանին. Ա1+’