‘
Մշակույթի նախարարությունը բացթողում է համարում այն, որ Ծածկած շուկայի սեփականատիրոջ հետ պահպանության մասին պարտավորություն չի ստորագրվել: «Ժամանակին այն չի ստորագրվել: Բացթողում է եղել»,- ԱրմԻնֆո-ի հետ զրույցում խոստովանել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը: Ինչպես բացատրել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, պահպանության մասին պարտավորությունում, մասնավորապես, հստակ նախանշված են հուշարձանի արտաքին տեսքը փոխել արգելող դրույթները: «Առանց այդ փաստաթղթի իրավունք չունեն շինարարական աշխատանքներ իրականացնել»,- ընդգծել է նա:
‘