‘Մշնախը պարտավոր չէ ուսումնասիրել կլիենտների բարոյական նկարագիրը. «ՉԻ»’

1405

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Բանից պարզվում է՝ վերջերս Մշակույթի նախարարությունը 700 հազար դրամով Զվարթնոցի տաճարի տարածքը վարձով է տվել մի կազմակերպության՝ ինչ-որ «փարթի» կազմակերպելու համար: Ականատեսների վկայությամբ, նույնիսկ հաջորդ օրը այնտեղ մի քանի հարբած մարդիկ են եղել՝ միայն վարտիքներով և մարմնավաճառների հետ:

«ՉԻ» — Թե ինչու է այս միջադեպի շուրջ այսպիսի աղմուկ բարձրացել՝ անհասկանալի է: Մշակույթի նախարարությունը միանգամից մի քանի բարի գործ է արել. համալրել է ՀՀ բյուջեն, գովազդել մեր պատմամշակութային հուշարձանները, ինչպես նաև նպաստել է զբոսաշրջության զարգացմանն ու ծնելիության աճին:

Վերջին հաշվով՝ Զվարթնոցի տաճարի անվանումն ինքը հուշում է, որ այնտեղ պիտի զվարթ միջոցառումներ անցկացվեն: Ճիշտ է, զվարթուն նշանակում Է հրեշտակ, բայց Մշակույթի նախարարությունը պարտավոր չէ ուսումնասիրել կլիենտների բարոյական նկարագիրը:

Ի դեպ, Գառնիի հեթանոսական տաճարում էլ որոշ ծեսերի ժամանակ հայ աղջիկներն իրենց կուսությունն էին զոհաբերում: Մնում է հուսալ, որ Մշակույթի նախարարությունում այս մասին տեղյակ չեն: Թե չէ համապատասխան տուրեր կկազմակերպեին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Ախալքալաքցիների «հրամանատարն» ազատվել է ԵՊՀ ռեկտորի օգնական պաշտոնից. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստան – Կորեա 1-1. Ակինֆեևի սխալը կարող էր ճակատագրական լինել (տեսանյութ)’