‘«Մշտապես բնակվող» հասկացությունն իրավական սահմանում կստանա ‘

1169

«Մշտապես բնակվող» հասկացությունն իրավական սահմանում կստանա

«Մինչև այժմ 10 տարվա կտրվածքով մշտապես բնակվող կարող էր չհամարվել այն անձը, ով վերջին տասը տարում մի տարվա մեջ վեց ամիս անընդմեջ գտնվել է արտասահմանում: Այժմ մտադիր ենք ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ և մինչև 2013 թվականի նախագահական ընտրությունները ընտրական օրենսգրքում ընդունել «մշտապես բնակվող» հասկացողության պոզիտիվ նկարագրությունը, այսինքն՝ տալ հասկացության իրավական սահմանը»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը՝ մեկնաբանելով ԿԸՀ-ի կողմից սահմանված՝ նախագահի թեկնածու առաջադրվելու անհրաժեշտ այն պայմանը, ըստ որի՝ նախագահի թեկնածու կարող է առաջադրվել 10 տարի Հայաստանում մշտապես բնակվող անձը:

Նրա փոխանցմամբ՝ խորհրդարանական ընտրությունների թեկնածուների գրանցման ժամանակ կիրառվել է տարվա կտրվածքով 6 ամիս անընդմեջ չբացակայելու սկզբունքը:

«Նախագահական ընտրությունների համար դեռևս չենք որոշել սկզբունքները, կսահմանենք դրանք՝ ընտրական օրենսգրքի մեջ փոփոխություն անելով»,- ասաց Հովհաննես Քոչարյանը՝ նշելով, որ օրենքի նախագծի շուրջ քննարկումներ են ընթանում, և «մշտապես բնակվող» հասկացության իրավական սահմանումը կհրապարակվի շուտով :

Նախորդ հոդվածը‘Հայ-իրանական սահմանին Ռուսաստանի դրոշի առկայությունը մեկնաբանում է ԱԱԾ-ն ‘
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան Պլատինիին կոչ է արել խստորեն պատժել Սերբիային’