‘Մոգերինին կողմերին կոչ է անում վերսկսել խաղաղ կարգավորման ուղղված ջանքերը’

993

Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին «խիստ մտահոգիչ» է որակել ղարաբաղյան շփման գծում թեժ ռազմական գործողությունների մասին հաղորդումները: Փոխանցում է «Ազատությունը»:

«Ես կողմերին կոչ եմ անում անմիջապես դադարեցնել կրակը և պահպանել հրադադարը: Կողմերը պետք է զսպվածություն հանդես բերեն և խուսափեն հետագա ցանկացած գործողությունից և հայտարարություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը: ԵՄ-ն ցավում է մարդկային կորուսների, հատկապես խաղաղ բնակչության շրջանում մահվան դեպքերի համար»,- կայքի փոխանցմամբ  հայտարարել է Մոգերինին:

ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն ամբողջովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և երեք համանախագահների ջանքերին: «Մենք ակնկալում ենք, որ կողմերը կպահպանեն հրադադարը, զերծ կմնան ուժի կիրառումից և կվերսկսեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղված ջանքերը»,- ասել է Մոգերինին: 

 

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊԲ. Իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցիները իրենց զինվորների դիերը թողել են չեզոք գոտում. ԼՂՀ ՊԲ’