‘
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի՝ Եվրամիության երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման մեկնարկից առաջ, հայտարարել է, որ ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով ԵՄ-ն հանդես կգա միասնական դիրքորոշմամբ:
«Հուսով եմ, որ այսօրվա հանդիպման արդյունքում, Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնի զեկուցումից հետո, դուք ականատես կլինեք մեր՝ 27 երկրների միասնական դիրքորոշմանը»,- հայտարարել է Մոգերինին լրագրողներին:
Փոխանցում է ria.ru-ն:
‘