Լուկա Մոդրիչը խոսել է Աշխարհի առաջնության կիսաեզրափակչի առաջիկա խաղի մասին։
Ֆուտբոլիստը պնդում է, որ Խորվաթիայի հավաքականում Մեսսիին կանգնեցնելու խնդիր չի դրված։
«Ուզում եմ ևս մեկ կիսաեզրափակիչ խաղալ մեծ թիմի դեմ: Մեկ խաղացողին պահելու խնդիր չի դրված։ Իհարկե, Լեոն նրանց լավագույն խաղացողն է, բայց մենք պատրաստ ենք։
Բոլորը նայում են միայն մեծ երկրներին։ Մեզ ոչ ոք չի համարում ֆավորիտ, մենք ստվերում ենք, բայց դա խնդիր չէ»,- նշել է Լուկան։
Խորվաթիա-Արգենտինա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 13-ին, հանդիպման մեկնարկը՝ 23։00-ին։