‘
Մադրիդի «Ռեալ»-ի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վերջնական պատասխան է տվել Միլանի «Ինտեր»-ին:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, իտալական ակումբը լրջորեն հետաքրքրված է 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:
Մոդրիչը հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ հետաքրքրված չէ «Ինտեր» տեղափոխությամբ:
Հաղորդվում է նաև, որ ֆուտբոլիստը չի բացառել իր՝ այլ ակումբ տեղափոխվելը: Ամենայն հավանականությամբ Մոդրիչին չեն բավարարել «Ինտեր»-ի առաջարկած պայմանները:
‘