Մոդրիչի գոլն ու գոլային փոխացումը նպաստեցին «Ռեալի»՝ խոշոր հաշվով հաղթանակին(տեսանյութ)

297

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում ընդունեց «Վիլյառեալին» և հաղթանակի հասավ 4-1 հաշվով:

«Արքայական ակումբի» կազմում գոլով ու գոլային փոխանցումով աչքի ընկավ 38-ամյա խորվաթ Լուկա Մոդրիչը, մեկական գոլ խփեցին Ջուդ Բելինգեմը, Ռոդրիգոն ու Բրահիմ Դիասը: «Դեղին սուզանավի» միակ գոլն իր անվան դիմաց գրանցեց Խոսե Լուիս Մորալեսը:

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 42-ի և գլխավորում է աղյուսակը՝ այս տուրի խաղը չանցկացրած «Ժիրոնային» գերազանցելով 1 միավորով, «Վիլյառեալը» 16 միավորով 14-րդ տեղում է:

Լա լիգա, 17-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» — «Վիլյառեալ»՝ 4-1 (տեսանյութ)

Ջուդ Բելինգեմ, 25, Ռոդրիգո, 37, Բրահիմ Դիաս, 64, Լուկա Մոդրիչ, 68 — Խոսե Լուիս Մորալես, 54

Նախորդ հոդվածը«Ինտերը» հաղթեց «Լացիոյին», Մխիթարյանը մասնակցեց խաղին(տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՀարի Քեյնը գլխավորել է 2023-ի լավագույն ռմբարկուների ցուցակը