‘
Մոզամբիկի ոստիկանությունը երկրի բնակիչներին զգուշացրել է ճաղատ մարդկանց ծիսական սպանությունների մասին, հաղորդել է The Guardian-ը:
Երկրի կենտրոնական մասում՝ Մալավիի սահմանից ոչ հեռու, հայտնաբերվել էր երկու ճաղատ տղամարդու դի: Նրանք գլխատված էին, ներքին օրգանները հեռացված:
Հետաքննությունը հակված է կարծել, որ նրանց օգտագործել են կախարդական ծեսերի համար, քանի որ տեղացիների շրջանում սնահավատություն կա, թե բոլոր ճաղատ մարդիկ հարուստ են:
Երկրի այդ շրջանը տխուր համբավ է ձեռք բերել լսնամաշկներին (ալբինոսներին) հետապնդելու և սպանելու դեպքերի պատճառով: Աֆրիկյան մի քանի ցեղախմբեր կարծում են, որ պիգմենտացիայի խախտումներով մարդկանց մարմինը մոգական ուժով է օժտված: ՄԱԿ-ի տվյալներով՝ սնահավատությունների զոհ է դարձել ավելի քան 100 մարդ:
Փոխանցում է ria.ru-ն:
‘