‘Մոլդովայի առողջապահության նախարարի դեմ քրեական գործ է հարուցվել’

612

Մոլդովայի առողջապահության նախարար Անդրեյ Ուսատին և լիցենզավորման պալատի տնօրեն Վալենտին Գուզնակը անցնում են միանգամից երեք քրեական գործով, հայտնում է Publika լրատվական ծառայությունը, որի աղբյուրի տվյալներով՝ պաշտոնյաների դեմ դատական գործերը հարուցվել են դեռ հունվարի 15-ին:

Բարձրաստիճան պաշտոնյաները կասկածվում են դիրքի չարաշահման, հանցավոր անփութության և փաստաթղթերի կեղծման մեջ:

Առողջապահության նախարարի դեմ ոչ պաշտոնական մեղադրանքներ հնչեցվում էին դեռ 2012-ի հոկտեմբերին՝ խորհրդարանական լսումների ժամանակ, երբ պարզվել էր, որ Ուսատին ցանկացել է դեղատների նոր ցանց բացել՝ խախտելով մոլդովական օրենսդրությունը: (Մոլդովայում երկու դեղատների միջև ընկած տարածությունը պետք է նվազագույնը 250մ կազմի):

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայում Լուսնի փոշուց և Մարսի հողից գինի են պատրաստել’
Հաջորդ հոդվածը‘Պետրոս Գեւորգյան. ԺՀԿ Աջափնյակի գրասենյակը փակ չի եղել’