‘
Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին այսօր ընդունել է կառավարության հրաժարականը:
«Վարչապետ Վլադ Ֆիլատը նախագահին է ներկայացրել կառավարության հրաժարականը՝ խորհրդարանի որոշման համապատասխան, որը մարտի 5-ին անվստահություն էր հայտնել կառավարությանը»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել են նախագահի և կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչները:
‘