‘
Մոլդովայի կառավարությունը, որը գլխավորում է լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ֆիլատը, պաշտոնանկ է արվել երկրի խորհրդարանի կողմից: Այս որոշմանը կողմ է քվեարկել 54 պատգամավոր, այդ թվում՝ կոմունիստները, դեմոկրատները և և մի խումբ անկախ պատգամավորներ, ընդ որում՝ կառավարությունը ցրելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը 51 քվե, տեղեկացնում է РИА Новости-ն:
Ֆիլատին անվստահություն հայտնելու՝ կոմունիստների նախաձեռնությանն անմիջապես աջակցություն է հայտնել դեմոկրատական կուսակցությունը՝ իր որոշումը բացատրելով նրանով, որ մինչ այդ Ֆիլատը լքել է «Հանուն եվրոպական ինտեգրացիայի» կառավարող դաշինքը, որի կազմում, բացի լիբերալ- դեմոկրատներից և դեմոկրատներից, ընդգրկված են նաև լիբերալները:
Առաջիկա 3 օրերի ընթացքում Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին պետք է վարչապետի նոր թեկնածու առաջարկի: Եթե նախագահի թեկնածուն խորհրդարանի հավանությանը չարժանանա (Sիմոֆտին կարող է 45 օրվա ընթացքում երկու անգամ առաջարկել իր ընտրյալին), ապա նախագահը կարող է ցրել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել:
‘