‘Մոլդովայի մի մասը պաշտպանում է Մաքսային միություն մտնելու գաղափարը’

760

Մոլդովայի հարավային՝ Գագաուզիա ինքնավար մարզում ամփոփվել են Ռուսաստանի հետ Մաքսային միություն մտնելու վերաբերյալ հանրաքվեի արդյունքները, հաղորդել է Gagauzlar.md-ն: ՄՄ մտնելու օգտին, ըստ այդ արդյունքների, կողմ է քվեարկել 68,1 հազար մարդ՝ ընտրողների 98,47 %-ը: Հանրաքվեի դրված մյուս հարցը վերաբերել է Մոլդովայի անկախության կորստի դեպքում Գագաուզիայի՝ Մոլդովայի կազմից դուրս գալու հնարավորությանը, որին ևս կողմ է քվեարկել ընտրողների  բացարձակ մեծամասնությունը՝ 98,9 %-ը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, մասնակցությունը հանրաքվեին կազմել է ավելի քան 70 %-ը:

Հանրաքվեն կայացել է փետրվարի 2-ին, այն կազմակերպվել է տեղական իշխանությունների նախաձեռնությամբ: Մոլդովայի ղեկավարությունը փորձել է խանգարել հանաքվեի անցկացմանը և հասել է նրան, որ դատարանը նախապես այն անօրինական է ճանաչել: Այդ պատճառով Գագաուզիան զրկվել է այն տեղական բյուջեից ֆինանսավորելու հնարավորությունից: Սակայն հանրաքվեն, այնուամենայնիվ, կայացել է նվիրատվությունների շնորհիվ. հաղորդվում է, որ անհրաժեշտ միջոցներ է տրամադրել ծագումով Գագաուզիայից՝ ռուսաստանցի գործարար Յուրի Յակուբովը:

Մոլդովայի գործող իշխանությունները Եվրամիությանն ինտեգրվելու կողմնակից են: Անցյալ տարեվերջին նրանք վավերացրին ԵՄ-ի հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մեքսիկացի բռնցքամարտիկը մահացել է նոկաուտից ‘
Հաջորդ հոդվածը‘Ռազմական ծախսերի ծավալով Ռուսաստանն աշխարհում երրորդ տեղում է’