‘Մոլդովայի նախագահը կպաշտպանի ռուսաց լեզվի կարգավիճակը’

1508

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ կպաշտպանի ռուսաց լեզվի կարգավիճակը հանրապետությունում:

«Մոլդովայում ռուսաց լեզվին օրենսդրորեն տրված է ազգամիջյան հաղորդակցության լեզվի կարգավիճակ: Դա շատ կարևոր է, և ես ուզում եմ ասել, որ  որպես նախագահ՝ մենք կպաշտպանենք այդ կարգավիճակը»,- հայտարարել է նա ՌԴ պետդումայի լիագումար նիստում:

Նա նշել է, որ Մոլդովայի գրեթե ամբողջ բնակչությունը այս կամ այն չափով տիրապետում է ռուսերենին, իսկ երկրի ավելի քան մեկ միլիոն քաղաքացիներ այն համարում են իրենց առօրյա հաղորդակցության հիմնական լեզուն:

Մոլդովայի ազատական կուսակցությունը երեքշաբթի հանդես է եկել նախաձեռնությամբ, որը նախատեսում է, որ պատգամավորները պարտադիր պետք է տիրապետեն պետական լեզվին՝ նիստերում խորհրդարանական ամբիոնից ելույթ ունենալիս, օրինագծեր ներկայացնելիս այն օգտագործելու համար, և պետք է հրաժարվեն փաստաթղթերը ռուսերեն թարգմանելուց:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լեռնային Ղարաբաղ. Հայացք Հայաստանից. Որքան մեծ օրինակարգություն, այնքան քիչ զիջումնե՞ր’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի պաշտոնյան Վրաստանը համարում է «օրինակելի երկիր»’