‘
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ուրբաթ օրը ճեպազրույցում հայտարարել է, որ պահանջել է հանրապետության պաշտպանության փոխնախարար Գերոգի Գալբուրայի հրաժարականը՝ չնայած պետության ղեկավարի արգելքին՝ զինվորականներին Ուկրաինայի զորավարժություններին ուղարկելու համար:
Բացի այդ՝ Դոդոնը հրամանագիր է ստորագրել այն մասին, որ առանց նախագահի նախնական համաձայնության՝ ոչ մի զինծառայող չի կարող մեկնել արտասահման՝ մասնակցելու որևէ զորավարժության, վերապատրաստման կամ նման տիպի այլ միջոցառման:
Չորեքշաբթի Մոլդովայի կառավարությունը, չնայած Դոդոնի արգելքին, հաստատել էր մոլդովացի զինվորականների մասնակցությունը Ուկրաինայում Rapid Trident-2017 զորավարժություններին: Սակայն Դոդոնը, որպես երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար, որոշել էր չեղարկել կառավարության որոշումը: Ավելի ուշ նա հայտարարել է, որ կառավարության այդ որոշումը «նման է իշխանությունը բռնազավթելու»:
Փոխանցում է ria.ru-ն:
‘