‘
ԱՄՆ պետքարտուղարությունը Մոլդովայի բոլոր կուսակցություններին կոչ է արել զսպվածություն դրսևորել և քաղաքական ճգնաժամը հարթել բանակցությունների ճանապարհով։ Այդ մասին ասվում է պետքարտուղարության մամուլի քարտուղար Մորգան Օրտագուսի հայտարարության մեջ, որը երկուշաբթի հրապարակվել է Մոլդովայում ԱՄՆ դեսպանատան facebook-յան էջում։
Քաղաքական ճգնաժամը երկխոսության, սահմանադրության և դեմոկրատական սկզբունքների հանդեպ հարգանքի ճանապարհով հաղթահարելու կոչով է հանդես եկել նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։
Կիրակի օրը Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն անհանգստությամբ է հետևում ներկայումս Մոլդովայում ծավալվող իրադարձություններին և նախկինի պես պաշտպանում է հնարպետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։
Փոխանցում է tass.ru-ն։
‘