Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳՆ ղեկավար Նիկոլայ Պոպեսկուն հեռախոսազրույցի ընթացքում Մերձդնեստրում ստեղծված իրավիճակը քննարկել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։
Չճանաչված հանրապետության իշխանությունների տվյալներով՝ երկուշաբթի և երեքշաբթի իրենց տարածքում տեղի է ունեցել երեք ահաբեկչական հարձակում․ բացի ռադիոկենտրոնի պայթյուններից և պետանվտանգության շենքի գնդակոծումից՝ պայթյուններ են հնչել նաև Տիրասպոլի ռազմական օդանավակայանի տարածքում։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը դրել է Մերձդնեստրում «իրավիճակի ապակայունացմամբ շահագրգիռ ուժերի վրա»։ Իր հերթին՝ Մերձդնեստրի առաջնորդ Վադիմ Կրասնոսելսկին, վկայակոչելով հետաքննության նախնական տվյալները, հայտարարել է, որ դիվերսիաները կատարվել են Ուկրաինայի տարածքից, և Կիևից խնդրել է համագործակցել հետաքննության հետ։
Փոխանցում է tass.ru-ն։