‘Մոլդովայում թմրամոլների որջ է հայտնաբերվել այն շենքում, որտեղ ապրում է երկրի նախագահը’

812

Մոլդովայում լրագրողները թմրամոլների որջ են հայտնաբերել բազմաբնակարան շենքում, որտեղ ապրում է նաև երկրի նախագահը: Շենքի բնակիչները բազմիցս դիմել են ոստիկանություն, սակայն վիճակը չի փոխվել: Հուսահատված բնակիչները որոշել են օգնություն խնդրել իրենց հարևանից՝ պետության ղեկավար Նիկոլայ Տիմոֆտիից, որին կոլեկտիվ նամակ են ուղարկել: Սակայն նախագահի աշխատակազմը նամակը վերահասցեագրել է ոստիկանությանը, ասվում է երկրի խոշորագույն «Պուբլիկա» հեռուստատեսության ռեպորտաժում: «Ոնց որ թե ինչ-որ միջոցներ ձեռք առնվեցին, բայց դա շատ կարճ տևեց, ու որոշ ժամանակ անց վիճակն ավելի վատացավ», լրագրողներին պատմել են բնակիչները և ցույց տվել շենքի բակը, որը բառացիորեն ծածկված է օգտագործված ներարկիչներով:

Շենքի բնակիչների պնդմամբ՝ թմրամոլները կոտրում են բակում կայանած ավտոմեքենաները, գողություններ են կատարում նկուղից և խորդանոցներից: Մինչդեռ ոստիկանությունում մամուլի ներկայացուցիչներին հայտնել են, որ բողոքների հիման վրա կատարված ստուգումներն արդյունք չեն տվել: Իրավապահներին չեն համոզել նաև գաղտնի տեսախցիկի նկարահանումները, որը լրագրողները տեղադրել են կասկածելի բնակարանի դռան մոտ՝ սեփական հետաքննությունն անցկացնելու նպատակով: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ նախկին փոխնախագահ Չեյնին արդարացված է համարում խոշտանգումները ԿՀՎ-ի կողմից’
Հաջորդ հոդվածը‘HRW. գեյ-քրոզչության մասին օրենքը Ռուսաստանում «խրախուսում» է բռնությունը’