Մոլդովայի կառավարությունը չի հաստատում Ուկրաինայի կողմից Մերձդնեստրի դեմ սադրանք ծրագրելու մասին տեղեկությունը, որը հինգշաբթի տարածել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, և հանրությանը հանդարտության կոչ է անում։
Այդ մասին ասվում է հանրապետության կառավարության Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Չենք հաստատում այն լուրը, որն այսօր առավոտյան հրապարակել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Մենք հանդարտության կոչ ենք անում և հասարակությանը հորդորում ենք հետևել Մոլդովայի Հանրապետության պաշտոնական և վստահելի աղբյուրներին։ Մեր հաստատությունները համագործակցում են արտասահմանյան գործընկերների հետ, և երկրի հանդեպ ցանկացած սպառնալիքի դեպքում անհապաղ կտեղեկացնենք հանրոթյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Փոխանցում է tass.ru-ն։