‘Մոլդովայում նույնասեռականների դեմ խտրականություն իրականացնելու համար կտուգանեն’

612

Մոլդավայի խորհրդարանը կողմ է քվեարկել քրեական օրեսնգրքում իրականացվելիք փոփոխությունների փաթեթին, համաձայն որի այսուհետ երկրում նույնասեռականների դեմ խտրականություն իրականացնելու համար  միչև 60 հազար լեյ /5000 ԱՄՆ դոլար/ տուգանք է գանձվելու, հայտնում է Publika.md լրատվամիջոցը:

Հաստատված փոփոխությունների համար հիմք է ծառայել Մոլդավայում վերջերս ընդունված «Հնարավորությունների հավասարության մասին» օրենքը, որն արգելում է ցանկացած տիպի խտրականությունը, այդ թվում սեռական խմբերի նկատմամբ:

Այդ դեպքերի համար, երբ այդ կամ այն հատկանիշներով մարդու իրավունքների ոտնահարումը  մահվան է հանգեցրել, մեղավորը կարող է դատապարտվել մինչև 6 տարի ազատազրկման:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ այս անգամ թանաքների հետ կապված խնդիրներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն առաջադրվեց’