‘
Մոլդովացի փորձագետների խումբը պատրաստ է ցանկացած պահի մեկնել Մոսկվա՝ քննարկելու համար սերտիֆիկացման մեխանիզմի կարգավորումների վերաբերյալ ռուսական կողմի նոր պահանջները, ինչպես նաև՝ մոլդովական ալկոհոլային արտադրանքի որակի և անվտանգությանը վերաբերող հարցերը, որպեսզի վերականգնի այդ ապրանքների մուտքը ռուսական շուկա:
Այս մասին ИТАР-ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է Մոլդովայի վարչապետի մամուլի քարտուղար Լիլիանա Վիցուն: Նա նաև հայտնել է, որ Մոլդովայի կառավարությունը ցավում է մոլդովական գինեգործական արտադրանքի մատակարարումները դադարեցնելու մասին Ռոսպոտրեբնադզորի որոշման համար և դիմում է Ռուսաստանի իշխանություններին՝ մատակարարումների վերականգնման նպատակով բանակցություններ սկսելու համար:
«Որոշում է ընդունվել խնդրել ՌԴ-ին ուղիներ գտնելու համար բանակցություններ սկսել, որոնք թույլ կտային ԱՊՀ-ում Ազատ առևտրի համաձայնագրին համապատասխան՝ ռուսական շուկա ալկոհոլ մատակարարել»- հայտնել է Վիցուն:
Հիշեցնենք, որ նախօրեին Ռոսպոտրեբնադզորը էմբարգո էր հայտարարել մոլդովական գինիների Ռուսաստան ներկրումների նկատմամբ: Արգելքի համար պատճառ են հանդիսացել Ռուսաստան մատակարարվող ալկոհոլային արտադրանքի որակի նկատմամբ դժգոհությունները՝ կապված դրանցում առողջության համար վնասակար դիբուտիլֆտալի պարունակության հետ:
‘