Մոլդովայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը երեքշաբթի հայտարարել է, որ երկրի օդային տարածքը մեկ ժամով փակվել է՝ չճանաչված թռչող օբյեկտի պատճառով, որը մետեոզոնդ է հիշեցնում։
Ինչպես ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, կեսօրին մոտ Սորոկի քաղաքի երկնքում ոչ մեծ չճանաչված օբյեկտ է հայտնվել, որը նման է մետեոզոնդի։
«Հաշվի առնելով օդերևութաբանական պայմանները և օբյեկտին հետևելու և նույնականացնելու անհնարինությունը, ինչպես նաև նրա թռիչքի հետագիծը, անվտանգության և քաղաքացիների պաշտպանության նկառառումներով որոշում է կայացվել ժամանակավորապես փակել օդային տարածքը»,- ասվում է քաղավիացիայի վարչության հաղորդագրության մեջ։
Մեկ ժամ անց երկինքը կրկին բացվել է, Մոլդովայի իշխանությունները հայտարարել են, որ ստուգումներ են անցկացրել և քաղաքացիների համար վտանգ չեն հայտնաբերել։
Մանրամասներ այն մասին, թե հատկապես ինչ օբյեկտ են հայտնաբերել երկնքում, ինչի համար է դա նախատեսված եղել, ինչ գործողություններ են ձեռնարկել իշխանությունները՝ չեն հաղորդվում։
Փոխանցում է BBC-ն։