Մոլդովայի կառավարությունը սկսել է ԱՊՀ շրջանակներում կնքված պայմանագրերի չեղարկման գործընթացը, հայտարարել է արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլայ Պոպեսկուն չորեքշաբթի Jurnal TV հեռուստաալիքի եթերում։
«Մոլդովան հայտարարել է, որ միանում է Եվրամիությանը, արտաքին քաղաքականության բոլոր նպատակները և միջազգային կազմակերպություններին մասնակցությունը կենթարկվեն եվրաինտեգրման նպատակին։ Ակնհայտ է, որ կշարունակվի ելքը ԱՊՀ պայմանագրերից, որոնք անհամատեղելի են մեր նպատակների հետ»,- ասել է Պոպեսկուն։
Նա նշել է, որ 330 պայմանագրերից շատերը, որոնք հանրապետությունը ստորագրել է անկախության տարիների ընթացքում, «չեն գործում կամ չեն կիրառվում ի շահ Մոլդովայի»։
Այդ դիրքորոշումը քննադատում է Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը, որի կարծիքով՝ երկիրը չի դիմանա առանց ԱՊՀ-ի, Եվրասիական տնտեսական միության և Ռուսաստանի հետ սերտ համագործակցության։
Փոխանցում է tass.ru-ն։