‘Մոմավառություն Ազատության հրապարակում` ի հիշատակ Գյումրիում սպանված ընտանիքի (տեսանյութ)’

1423

Այսօր երեկոյան Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ մոմավառություն` ի հիշատակ Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների: Հիշեցնենք, որ ըստ նախաքննության, նախօրեին առավոտյան շուտ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայից զենքով փախուստ կատարած ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը սպանել է Մյասնիկյան փողոցում բնակվող Ավետիսյաննների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում` 2 տարեկան երեխային: 6 ամսական երեխան ծանր վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի “Սուրբ Աստվածամայր” հիվանդանոց: Պերմյակովը բերման է ենթարկվել: Այժմ նա գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության ներքո: 

Նախորդ հոդվածը‘Դրեզդենում նոր երթ է տեղի ունեցել ընդդեմ Եվրոպայի իսլամացման’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի դատարանն արդարացրել է այլասերության մեջ մեղադրվող գեյերին’